Հնդկաստանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին

Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը X սոցիալական ցանցի իր էջում շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը և ժողովրդին.

«Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի կառավարությանը և ժողովրդին՝ Իրանից Հնդկաստանի ավելի քան 550 քաղաքացիների անվտանգ տարհանմանը նպաստելու համար։

Գնահատում եմ նրանց աջակցությունը այս դժվարին ժամանակներում»։

Leave a comment