Հնդկաստանի ԱԳ նախարարը ՀՀ-ին շնորհակալություն է հայտնել Իրանից իր քաղաքացիների տարհանմանը նպաստելու համար

Քաղաքականություն

16.03.2026 | 15:24

Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Իրանից երկրի քաղաքացիների տարհանումն ապահովելու համար։ Այս մասին նա գրել է X-ի իր էջում։

«Շնորհակալություն Հայաստանի կառավարությանը և հայ ժողովրդին՝ մինչ օրս Իրանից Հնդկաստանի ավելի քան 550 քաղաքացիների անվտանգ տարհանմանը նպաստելու համար։ Գնահատում ենք նրանց աջակցությունն այս դժվարին ժամանակներում»,- գրել է Ջայշանկարը՝ նշելով նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։

ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Իրանում պատերազմի սկսվելուց հետո 46 երկրի քաղաքացիներ են տարհանվել Հայաստանի տարածքով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment