Մեկնարկել են Պուշկինյան լեռնանցք ավտոճանապարհի շուրջ 13.3 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները


Լոռու մարզում մեկնարկել են Պուշկինյան լեռնանցք ավտոճանապարհի շուրջ 13.3 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:


 


Այս ճանապարհը շրջանցում է Պուշկինի թունելը։ Ճանապարհը գտնվում էր անմխիթար վիճակում, պատվածքը գրեթե ամբողջովին քայքայված էր։


 


Ներկայում կապալառուի կողմից իրականացվում են կմ0+000-կմ6+500 հատվածի հողային պաստառի շեպերի հանույթի և շեպերի հարթեցման աշխատանքներ։


 


 


Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Դիտումների քանակ5

Leave a comment