https://arm.sputniknews.ru/20260316/hndkastany-shnvorhakalutjun-e-hajtnel-hh-in-550-hndikneri-tarhanmann-ajakcelu-hamar-99897276.html
Հնդկաստանը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին 550 հնդիկների տարհանմանն աջակցելու համար
Հնդկաստանը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին 550 հնդիկների տարհանմանն աջակցելու համար
Sputnik Արմենիա
Իրանում փետրվարի 28-ին պատերազմի սկսվելուց ի վեր 46 երկրի քաղաքացիներ են տարհանվել Հայաստանի տարածքով։ 16.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-16T14:45+0400
2026-03-16T14:45+0400
2026-03-16T14:45+0400
հնդկաստան
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
տարհանում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/17/82196050_0:0:1600:901_1920x0_80_0_0_648bc373927bc74f9dbbbe43b54b65f8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին ու Հայաստանի կառավարությանն Իրանից իր երկրի քաղաքացիներին անվտանգ տարհանումը ապահովելու համար։ Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր էջում։Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳՆ-ն մարտի 11-ին հայտնել էր, որ Իրանում փետրվարի 28-ին պատերազմի սկսվելուց ի վեր 46 երկրի քաղաքացիներ են տարհանվել Հայաստանի տարածքով։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
հնդկաստան
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/17/82196050_123:0:1503:1035_1920x0_80_0_0_b106d624df9d07f9486cf5bf1a8c57bb.jpg.webp
հնդկաստան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, տարհանում
հնդկաստան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, տարհանում
Իրանում փետրվարի 28-ին պատերազմի սկսվելուց ի վեր 46 երկրի քաղաքացիներ են տարհանվել Հայաստանի տարածքով։