Դավիթ Խուդաթյանը դեսպանի հետ հանդիպմանը ընդգծել է Բուլղարիայի հետ ուղիղ օդային հաղորդակցության անհրաժեշտությունը


ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի դեսպան Նիկոլա Նիկոլովին։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԿԵ նախարարի Ֆեյսբուքի էջից:


 


«Ողջունել եմ դեսպանին և կարևորել երկկողմ հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը։


 


Հանդիպման ժամանակ քննարկել ենք տրանսպորտի, էներգետիկայի և տեղական ինքնակառավարման ոլորտներին վերաբերող հարցեր։


 


Երկուստեք կարևորել ենք միջտարածաշրջանային համագործակցությունը մարզերի և համայնքների միջև։


 


Կարևորել եմ նաև Բուլղարիայի հետ ուղիղ օդային հաղորդակցության անհրաժեշտությունը։


 


Քննարկել ենք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր»,- գրել է նա։


 

Դիտումների քանակ13

Leave a comment