– ԱՄԷ-ի Ֆուջեյրա նավահանգիստը, որը Մերձավոր Արևելքի նավթի խոշորագույն արտահանման կենտրոններից մեկն է, հրդեհվել է Իրանի անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով:
Տեսանյութ
– Իրանի դեմ ռազմական արշավի առաջին 10 օրվա ընթացքում ԱՄՆ-ն հարձակվել է 9500 թիրախի վրա, Իրաքում երկամյա պատերազմի ժամանակ այդ թիվը ընդամենը 7000 է եղել, հայտարարել է Թեհրանի նահանգապետը։
– Գերմանիան չի մասնակցի Իրանում տեղի ունեցող հակամարտությանը – Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլ։ «Մենք ցանկանում ենք մասնակցել բանակցություններին, քանի որ Հորմուզի նեղուցում և Կարմիր ծովում անվտանգությունը կարող է ապահովվել միայն բանակցային լուծման միջոցով, և դա կպահանջի երկխոսություն իրանցիների հետ»։
– Պեկինը կրկին կոչ է անում բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, խուսափել հետագա սրացումից ու կանխել տարածաշրջանային անկայունությամբ համաշխարհային տնտեսական զարգացմանը վնաս հասցնելը – Չինաստանի արտաքին գործերի նախարարություն։