Բաքվի երկնքում գիշերը ԱԹՍ-ներ են նկատվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

16.03.2026 | 12:57

Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում Բաքվի վրայով գիշերը անօդաչուների թռիչքի մասին տեղեկատվություններ են շրջանառվում, նաև կադրեր են տարածվում։ Սա մտահոգություններ է առաջացրել Ադրբեջանի մայրաքաղաքի բնակիչների շրջանում։ Ոմանք պնդում են, որ դրանք ադրբեջանական ԱԹՍ-ներ են։

Manset.az-ն այս մասին հարցում է ուղարկել Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։ Ի պատասխան՝ գերատեսչությունից նշել են․ «Մտահոգության որևէ պատճառ չկա»։

Ռազմական գերատեսչությունը որևէ մանրամասն չի հաղորդել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment