Արդեն շուրջ 24 ժամ է` Լևոն Տեր–Պետրոսյանը լույս ու ջուր չունի

https://arm.sputniknews.ru/20260316/hh-arajin-nakhagah-levvon-ter-petrvosjann-arden-shurj-24-zham-e-lujs-ev-jur-chuni-99893504.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0e/27923273_0:0:1424:1067_1920x0_80_0_0_6161bcf1b39979c23d71ad0bb8ee33bd.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, լևոն տեր–պետրոսյան, լույս, ջուր, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)

հայաստան, լևոն տեր–պետրոսյան, լույս, ջուր, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)

Բաժանորդագրվել

Գրասենյակում վստահ են, որ ՀԷՑ-ը նման քայլի է դիմել իշխանությունների հրահանգով։

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik․ Շուրջ 24 ժամ է` ՀՀ առաջին Լևոն Տեր–Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը հոսանքազրկված են։ Այս մասին հայտնում է գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։

Էլեկտրամատակարարումը դադարեցվել է մարտի 15-ի ժամը 13։00-ից։ Գրասենյակից հայտնում են, որ խափանվել է նաև ջրամատակարարումը։

«Նախագահի թիկնազորի տասնյակ զանգերին ՀԷՑ-ից պատասխանել են. «Մեկ ժամից կմիացնենք»։ Անցել են տասնյակ մեկժամեր, բայց այդպես էլ մինչ այժմ ոչինչ չի փոխվել։ Մինչդեռ առանձնատան շրջակայքի գրեթե բոլոր տներն ու շինությունները ողողված են լույսով։ Ի՞նչ է նշանակում նախագահի նկատմամբ կիրառված և շարունակվող այս տմարդի դրսևորումը»,- նշված է Ավագյանի տարածած հաղորդագրության մեջ։

Նա վստահ է՝ հոսանքազրկումը տեղի է ունեցել իշխանության վերին օղակներից մեկի հրահանգով, քանի որ ՀԷՑ-ը չէր համարձակվի դիմել նման քայլի առանց հրահանգի։

Ավագյանի կարծիքով՝ սա ոչ թե սովորական վթար է, այլ ՀՀ առաջին նախագահի և նրա ընտանիքի հանդեպ կիրառված և չդադարող սադիզմի դրսևորում։

Հիշեցնենք` ՀՀ առաջին նախագահն ավելի վաղ աջակցություն էր հայտնել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանին։
Փաշինյանի արևմտյան տերերին ձեռնտու չէ Սամվել Կարապետյանի հաղթանակը. Լևոն Տեր–Պետրոսյան

Leave a comment