Լիբանանի հարավում գտնվող Քֆար Սիր գյուղաքաղաքում իսրայելական ռազմական օդանավերը թիրախավորել են մի տուն, ինչի հետևանքով զոհվել է մեկ մարդ։ Շտապօգնության մեքենայի ժամանելուց հետո ռազմական օդանավերը կրկին ռմբակոծել են տունը, որի հետևանքով շտապօգնության երկու աշխատատակից զոհվել է, ևս մեկ անձ՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):
Լիբանանյան «Հեզբոլլահ»-ը հայտարարել է, որ հրթիռային համազարկով թիրախավորել է իսրայելական բանակի զինվորների հավաքատեղին Քֆար Յուվալ բնակավայրի մոտակայքում:
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) մարտի 16-ին հայտարարել է, որ սկսել են ցամաքային գործողություն Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահ»-ի հիմնական հենակետերի դեմ։