Ֆինալիսիմայի հանդիպումը չեղարկվել է | Factor.TV

Ֆուտբոլի Ֆինալիսիմայի հանդիպումն Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի միջև չեղարկվել է Մերձավոր Արևելքում շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հանդիպումը պետք է կայանար մարտի 27-ին Կատարի մայրաքաղաք Դոհայի «Լուսաիլ» ստադիոնում։

Վերջին շրջանում կողմերը քննարկում էին խաղը Եվրոպայում անցկացնելու տարբերակը, սակայն չեն կարողացել փոխհամաձայնության գալ։

Արգենտինայի հավաքականը Ֆինալիսիմայում հաղթել է 2022 թվականին։ Իսպանացիները երբեք չեն նվաճել այդ տիտղոսը։

Leave a comment