Դոնալդ Թրամփն ակնկալում է, որ նավթի բարձր գները մեծ շահույթ կբերեն ԱՄՆ-ին

ԱՄՆ-ն մեծ ծավալներով նավթ է արդյունահանում, և այդ պատճառով էներգակրի բարձր գների ժամանակահատվածում երկիրը մեծ եկամուտներ կունենա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«ԱՄՆ-ն մեծ առավելությամբ առաջատարն է այն երկրների շարքում, որոնք ամենաշատ նավթն են արդյունահանում։ Այդ պատճառով, երբ գները բարձրանում են, մենք շատ փող ենք վաստակում», – գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։

Միաժամանակ Թրամփը նշել է, որ ստեղծված իրավիճակում իր համար «ամենակարևորը Իրանին՝ չար կայսրությանը, կանգնեցնելն է»։

Leave a comment