Ժոան Լապորտան վերընտրվել է «Բարսելոնայի» նախագահի պաշտոնում

Ժոան Լապորտան վերընտրվել է ֆուտբոլի Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» նախագահի պաշտոնում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Մարտի 15-ին կայացած ընտրություններում 63-ամյա պաշտոնյան ստացել է ձայների 68 տոկոսը։ Մյուս թեկնածու Վիկտո Ֆոնտը հավաքել է 29 տոկոս ձայն։

Ժոան Լապորտան երրորդ անգամ է ընտրվել «Բարսելոնայի» նախագահ և պաշտոնը կզբաղեցնի մինչև 2031 թվականը։ Նա կատալոնական ակումբն առաջին անգամ ղեկավարել է 2003-2010 թվականներին, այնուհետև նախագահի պաշտոնին վերադարձել էր 2021-ին։

Leave a comment