Գյուղատնտեսական բիզնեսի կայուն աճի համար Հայէկոնոմբանկը առաջարկում է «Արմատ» վարկատեսակը:
Բանկից հայտնել են, որ այն միջոցների ներգրավման հարմար եւ հասանելի տարբերակ է այն ֆիզիկական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի համար, որոնք փնտրում են գյուղատնտեսական վարկ առանց գրավի ապահովման եւ մարման ճկուն գրաֆիկով:
Վարկը տրամադրվում է առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Վարկի հիմնական պայմաններն են.
|
Վարկի արժույթ
|
AMD
|
USD
|
|
Վարկի գումար
|
300,000 – 3,000,000
|
700 – 7,000
|
|
Տարեկան անվանական տոկոսադրույք (6-12 ամիս)
|
14.5%
|
12.5%
|
|
Տարեկան անվանական տոկոսադրույք (13-48 ամիս)
|
16%
|
14%
|
|
Տարեկան փաստացի տոկոսադրույք
|
18.49% – 23.51%
|
16.20% – 21.21%
|
|
Վարկի ժամկետ
|
6 – 48 ամիս
|
6 – 48 ամիս
|
«Արմատ» վարկատեսակն ստանալու համար հաճախորդները կարող են դիմել Հայէկոնոմբանկի «Աշտարակ», «Արարատ», «Արմավիր», «Արտաշատ», «Էջմիածին» մասնաճյուղեր:
Մասնաճյուղերի հասցեներին եւ աշխատանքային ժամերին կարելի է ծանոթանալ այստեղ:
«Հայէկոնոմբանկը շարունակում է հավատարիմ մնալ տնտեսության իրական կարիքներից բխող իր ռազմավարությանը՝ առաջարկելով պրոդուկտներ եւ ծառայություններ, որոնք հիմք են ստեղծում տնտեսության երկարաժամկետ զարգացման համար»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: