Սրբուհի Գալյանը ներկայացրել է նախարարության 2026 թվականի բյուջեի նախագիծը Ազգային ժողովում

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է նախարարության 2026 թվականի բյուջեի նախագիծը Ազգային ժողովում։

Նախարարությանը 2026թ․ բյուջեով նախատեսվել է 24 մլրդ 3 մլն 233 հազ. դրամ:

2026թ․ նախարարությունը շարունակելու է իրականացնել պետական բյուջեի 7 ծրագիր, որոնք ուղղված են արդարադատության ոլորտի զարգացմանը․

Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության իրականացում
Նոր Սահմանադրության նախագծի մշակման համակարգում
Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագծի վերջնականացում
Սնանկության ոլորտի բարեփոխումների շարունակություն
Հանրային պաշտպանություն և փորձաքննությունների ապահովում
Իրավական իրազեկման և տեղեկատվության տրամադրում («ԱՐԼԻՍ»-ում մոտ 5,000 նոր ակտ)
Արդարադատության համակարգի աշխատակիցների վերապատրաստում և ուսուցում

Բյուջեի նախագիծը նպատակ ունի ապահովել արդարադատության համակարգի կայուն զարգացում, արդիականացում և մատչելի ծառայությունների ընդլայնում քաղաքացիների համար։

Leave a comment