Իրանը կշարունակի պատերազմել, մինչև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չգիտակցի, որ Իսլամական Հանրապետության դեմ ագրեսիան սխալ էր։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
«Մեր զինված ուժերը կշարունակեն պատերազմել այնքան ժամանակ, մինչև ԱՄՆ նախագահը հասկանա, որ այդ անօրինական պատերազմը, որը նա պարտադրել է թե՛ ամերիկացիներին, թե՛ իրանցիներին, սխալ է և երբեք չպետք է կրկնվի»,- գրել է նա X-ում։