https://arm.sputniknews.ru/20260316/hajastanum-3-or-hrashali-garnanajin-eghanak-klini-gagik-surenjan-99882128.html
Հայաստանում 3 օր հրաշալի գարնանային եղանակ կլինի. Գագիկ Սուրենյան
Հայաստանում 3 օր հրաշալի գարնանային եղանակ կլինի. Գագիկ Սուրենյան
Sputnik Արմենիա
Մարտի 19–ի ուշ երեկոյան ժամերին և մարտի 20–ին Հայաստան կներթափանցի հերթական ցիկլոնը։ 16.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-16T10:16+0400
2026-03-16T10:16+0400
2026-03-16T10:16+0400
հայաստան
գագիկ սուրենյան
եղանակ
եղանակը հայաստանում
եղանակի տեսություն
ցիկլոն
անձրև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1e/28829078_0:0:1600:901_1920x0_80_0_0_4853c4830c462d6e44ed2df71b881010.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Մարտի 17–19–ը Հայաստանի ամբողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ, կլինեն հրաշալի գարնանային օրեր, օդի ջերմաստիճանը այսօր ցերեկվանից աստիճանաբար կսկսի բարձրանալ 4–6 աստիճանով։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։Նրա խոսքով` Միջերկրական ծովից ներթափանցած հզոր ցիկլոնի հետևանքով վերջին 2 օրերին Ամբերդի հատվածում թափվել են ամսական նորմայի կրկնապատիկի չափ տեղումներ` 107 մմ, իսկ Երևանում` մարտ ամսվա նորմայի մոտ եռապատիկը, որը շատ մեծ քանակ է։Մարտի 19–ի ուշ երեկոյան ժամերին և մարտի 20–ին Հայաստան կներթափանցի հերթական ցիկլոնը Միջերկրական ծովի շրջաններից։Մարտի 19–ի ուշ երեկոյան և մարտի 20–ին հանրապետության ամբողջ տարածքում տեղումները կվերսկսվեն, լեռնային շրջաններում կրկին ձյուն կգա, իսկ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է անձրև։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1e/28829078_0:0:1420:1065_1920x0_80_0_0_3eb42761cc872dd80abd9376a976ef53.jpg.webp
հայաստան, գագիկ սուրենյան, եղանակ, եղանակը հայաստանում, եղանակի տեսություն, ցիկլոն, անձրև
հայաստան, գագիկ սուրենյան, եղանակ, եղանակը հայաստանում, եղանակի տեսություն, ցիկլոն, անձրև
Մարտի 19–ի ուշ երեկոյան ժամերին և մարտի 20–ին Հայաստան կներթափանցի հերթական ցիկլոնը։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Մարտի 17–19–ը Հայաստանի ամբողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ, կլինեն հրաշալի գարնանային օրեր, օդի ջերմաստիճանը այսօր ցերեկվանից աստիճանաբար կսկսի բարձրանալ 4–6 աստիճանով։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նրա խոսքով` Միջերկրական ծովից ներթափանցած հզոր ցիկլոնի հետևանքով վերջին 2 օրերին Ամբերդի հատվածում թափվել են ամսական նորմայի կրկնապատիկի չափ տեղումներ` 107 մմ, իսկ Երևանում` մարտ ամսվա նորմայի մոտ եռապատիկը, որը շատ մեծ քանակ է։
Մարտի 19–ի ուշ երեկոյան ժամերին և մարտի 20–ին Հայաստան կներթափանցի հերթական ցիկլոնը Միջերկրական ծովի շրջաններից։
Մարտի 19–ի ուշ երեկոյան և մարտի 20–ին հանրապետության ամբողջ տարածքում տեղումները կվերսկսվեն, լեռնային շրջաններում կրկին ձյուն կգա, իսկ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է անձրև։