ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
Կիրակի օրը Air Force 1-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրանական ռեժիմը «շատ» է ցանկանում բանակցություններ վարել, բայց դեռևս պատրաստ չէ համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ շարունակվող հակամարտությանը վերջ դնելու համար։ Այս մասին գրում է Jerusalem Post-ը:
Երբ հարցրել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև հնարավոր դիվանագիտական բանակցությունների մասին, Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն «բանակցում է» Իրանի առաջնորդների հետ պատերազմի ավարտի վերաբերյալ։
«Նրանք շատ են ցանկանում բանակցություններ վարել, ինչպես և պետք է։ Մենք խոսում ենք նրանց հետ։ Բայց ես չեմ կարծում, որ նրանք պատրաստ են», – ասել է նա։