Դուբայի օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկվել անօդաչուի հարվածից հետո (տեսանյութ)

Դուբայի կառավարության մամուլի ծառայությունը մարտի 16-ին հայտնել է, որ Դուբայի միջազգային օդանավակայանի մոտակայքում անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել։

«Իշխանությունները ներկայումս արձագանքում են Դուբայի միջազգային օդանավակայանի մոտակայքում անօդաչու թռչող սարքի միջադեպի հետևանքով առաջացած հրդեհին», – ասվում է հայտարարության մեջ։

Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Անօդաչու թռչող սարքը հարվածել է վառելիքի բաքերից մեկին։

Տեսանյութն՝ այստեղ

Leave a comment