Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իհարկե, ազդված եմ հարգարժան Էդիտա Գզոյանի և Արցախի շուրջ վարչապետի անպատիվ որոշումից ու մտավարժանքներից: Շնորհակալ եմ հարյուրավոր արձագանքների համար: Ու հազիվ թե ես կարողանամ ավելի էական մի բան ավելացնել:
Հարգանքս բոլոր նրանց, ովքեր ունեն սկզբունքներ ու տեսլական, և փորձում են մեզ վրա բարդած ծանրագույն պարտությունը գոնե արժանապատիվ տանել:
Պարտվել` չի նշանակում կորցնել արժանապատվությունը:
Ես և իմ գործընկերները շարունակելու ենք Արցախի պատմության և ժառագության հետազոտությունը, հանրահռչակմանն ու պահպանությանն ուղղված աշխատանքները՝ ներառելով նաև միջազգային ակադեմիական ու մշակութապահպան ջանքերն ու կառույցները»: