ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News
Յոթ ծանր վիրավոր էինք ինքնաթիռ տեղավորել, որպեսզի Երևան տեղափոխեինք, բայց օդանավակայանը «Գրադ»-ով հրետակոծության ենթարկվեց։ Դժվար ժամանակներ էին, վիրահատությունները ստիպված տեղում էինք անում։ 24News-ի «Անուշադրության կենտրոն» հաղորդաշարի եթերում ասաց բժիշկ, պրոֆեսոր Արմեն Չարչյանը։
Շուշիի ազատագրման մասին խոսելիս բժիշկը հիշեց «Հարսանիք լեռներում» ռազմական գործողությունը․
«Ես մասնակցել եմ «Սպիտակ բանակի» կազմում, այդ օրերը հիշում եմ որպես դժվար շրջան, բայց ոգեղեն ժամանակներ էին»։
Չարչյանի խոսքով, մինչև Արցախի հերոսամարտն ինքն աթեիստ էր։
«Ես անգամ մկրտված չէի, բայց պատերազմը մի ուրիշ երկխոսություն սկսեց իմ ներսում, և հենց պատերազմի օրերին մկրտվեցի Օրթոպեդիկ ինստիտուտի 414-րդ պալատում»,-ասաց նա։
Իր քաղաքական կենսագրության մասին խոսելիս պրոֆեսոր Չարչյանը նշեց.
«Ես վերքաղաքական անձ եմ»։
Նա խոսեց նաև Եկեղեցու ամուր կեցվածքի, իր դեմ հարուցված քրեական հետապնդման, կալանքի և այդ ամենից հետո մարդ մնալու արվեստի մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Տեր-Գուլանյան