Կինոպրոդյուսերների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիան «Ոսկե ծիրանը» ընդգրկել է 50 փառատոնների շարքում


«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը, աշխարհում անցկացվող ավելի քան 5000 կինոփառատոնների շրջանակից, ընդգրկվել է 50 փառատոնների շարքում, որ ճանաչված են Կինոպրոդյուսերների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի՝ FIAPF-ի կողմից։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։


 


 «FIAPF-ի հավատարմագրումը շնորհվում է այն փառատոններին, որ համապատասխանում են միջազգային բարձր չափանիշներին՝ ծրագրային քաղաքականության, կինոարդյունաբերության հետ համագործակցության, կազմակերպչական թափանցիկության և միջազգային գործընկերության ոլորտներում։


 


Շնորհավորում եմ բոլորիս», – գրել է նախարարը։


 

Դիտումների քանակ6

Leave a comment