Արաղչին պատմել է նոր գերագույն առաջնորդի առողջական վիճակի մասին

Բաժանորդագրվել

Մոջթաբա Խամենեին վիրավորվել Է Իսրայելի և ԱՄՆ–ի հարվածների առաջին օրը։

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին իրեն լավ է զգում և լիովին վերահսկում է իրավիճակը: Այս մասին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

Ավելի վաղ Արաղչին խոստացել էր, որ շուտով բոլորը կտեսնեն երկրի նոր գերագույն առաջնորդին և ընդգծել է, որ նրա հետ ամեն ինչ կարգին է:

«Հեղափոխության առաջնորդը իրեն լավ է զգում և լիովին վերահսկում է իրավիճակը»,– ասել Է Արաղչին «Al-Araby Al-Jadeed» պարբերականին:

Հիշեցնենք, որ Մոջթաբա Խամենեին վիրավորվել էր Իսրայելի և ԱՄՆ–ի հարվածների առաջին օրը, երբ մահացել էր նրա հայրը: Նրա բացակայությունը հասարակության մեջ և լրատվամիջոցների հրապարակումներում բացատրվում է ինչպես վիրավորվելու պատճառով, այնպես էլ գտնվելու վայրը բացահայտելու ռիսկով:

Leave a comment