Մեղրահատիկներ և մանկական շամպուններ. ի՞նչ է Երևան բերել ռուսական գործարար առաքելությունը

https://arm.sputniknews.ru/20260315/meghrahatikner-ev-mankakan-shampunner-inch-e-erevan-berel-rusakan-gvortsarar-araqelutjuny-99862116.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0e/99857703_0:0:1245:933_1920x0_80_0_0_65d1fc27ede10eff90393c2c49b71b0c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, գործարար, բիզնես, առևտուր

ռուսաստան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, գործարար, բիզնես, առևտուր

Բաժանորդագրվել

Որոշ ընկերություններ դեռ նոր են պատրաստվում մուտք գործել հայկական շուկա, մյուսներն այստեղ աշխատում են արդեն մի քանի տարի և լավատեսորեն են տրամադրված, նույնիսկ ուզում են նոր տեսականի ներկայացնել:

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik, Արամ Գարեգինյան. Ռուսաստանի տարբեր տարածաշրջանների 19 ընկերություններից բաղկացած ռուսական գործարար առաքելությունը Երևանում ներկայացրել է իր ապրանքները: Հայաստանյան հնարավոր գործընկերներին նրանք առաջարկել են սննդամթերք (հացահատիկից ու մսից մինչև բանջարեղենային պահածոներ, սոուսներ և հրուշակագործության բաղադրիչներ), վիտամիններ և կենսաակտիվ հավելումներ, ատամի մածուկներ ու խոզանակներ, կոսմետիկա, լվացող միջոցներ և նույնիսկ տնային ապխտման սարքեր։

«Մենք ներկայացնում ենք ռուսական նոր արտադրանքը՝ մեղրից և գլյուկոզայից պատրաստված հատիկներ, որոնք հիմնականում օգտագործվում են որպես հումք։ Դրանք կարող են կիրառվել թեյի խառնուրդներում կամ, օրինակ, մյուսլիի արտադրության մեջ»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է «Արգոլ» ընկերության (Սանկտ Պետերբուրգ) վաճառքի մենեջեր Իրինա Ամելինան։

Եթե այս ընկերությունը նոր է սկսում կապեր հաստատել հայկական շուկայում, ապա Իժևսկի «Իժսինթեզ-Խիմպրոմ» ընկերությունն այստեղ աշխատում է արդեն հինգ տարի։ Հիմնականում մատակարարել են թե՛ կենցաղային, թե՛ այսպես կոչված պրոֆեսիոնալ քիմիա՝ լվացող միջոցներ բիզնեսի համար (գործարաններ, անասնապահական տնտեսություններ, ռեստորաններ և սրճարաններ)։ Ձեռնարկության արտաքին առևտրի բաժնի ղեկավար Եկատերինա Վոզժաևան պատմեց, որ ձեռնարկությունը ցանկանում է առաջարկել նաև մանկական տեսականի՝ շամպուններ, լոգանքի փրփուրներ, լվացքի գելեր։

Նրա խոսքով՝ այս հատվածը շատ մրցակցային է, սակայն որակով այստեղ հնարավոր է մրցել նույնիսկ եվրոպական արտադրողների հետ։ Ավելի դժվար է գնային մրցակցությունը չինական, իրանական կամ թուրքական ապրանքների հետ։

«Այո, շուկան հարաբերականորեն փոքր է, մրցակցությունը՝ բարձր, բայց առայժմ մեր հայաստանյան դիստրիբյուտորների վաճառքի ծավալները գոնե չեն նվազում, և դա արդեն լավ է»,-նշել է նա։

Ռուսական գործարար առաքելության այցը կազմակերպվել էր Ռուսաստանի Արտահանման կենտրոնի (ՌԱԿ) կողմից՝ Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցչության աջակցությամբ։

Leave a comment