Հայ ժողովրդի պատմության կարևորագույն էջերից մեկի՝ 1921 թվականի մարտի 15-ի իրադարձություններին է անդրադարձել փաստաբան Սոսե Չանդոյանը։ ։
Իր գրառման մեջ նա ներկայացնում է այն պատմական օրը, երբ Բեռլինի կենտրոնում հնչեց պատմական արդարության կրակոցը․ հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանը գնդակահարեց Օսմանյան կայսրության նախկին ներքին գործերի նախարար, Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկին՝ Թալեաթ փաշային։
Այս գործողությունը իրականացվել էր Նեմեսիս գործողության շրջանակում և հետագայում վերածվեց պատմական դատավարության, որի ընթացքում աշխարհի առաջ բացահայտվեցին հայոց ցեղասպանության սարսափելի փաստերը։
Փաստաբանի ներկայացմամբ՝ այդ օրը և դրան հաջորդած դատավարությունը դարձան ոչ միայն մեկ մարդու ճակատագրի պատմություն, այլ նաև պատմական արդարության պահանջի և հայ ժողովրդի հիշողության կարևորագույն խորհրդանիշ։
Մանրամասները՝տեսանյութում