Անիրավ դատավորի կիրակին. խորհուրդն ու կապը ներկայի հետ

https://arm.sputniknews.ru/20260315/anirav-datavvori-kirakin-khvorhurdn-u-kapy-nerkaji-het-99818351.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0d/99820388_386:0:1826:1080_1920x0_80_0_0_4ce8a03d0602b9759b8648282ef345ad.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, հայ առաքելական եկեղեցի, տեր պսակ քահանա մկրտչյան, աստված, անիրավի կիրակի, տեսանյութ, տեսանյութեր, видео

հայաստան, հայ առաքելական եկեղեցի, տեր պսակ քահանա մկրտչյան, աստված, անիրավի կիրակի, տեսանյութ, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

Այս կիրակիի խորհուրդն աղոթքի կարևորության, նշանակության և երբևէ չհուսահատվելու մասին է։

Մեծ պահքի այս շրջանը՝ առաջինից մինչև վերջին կիրակին, կարծես թե մարդկության անցած ճանապարհն է՝ երանական վիճակից անկում, դարձ դեպի Աստված, և դրա արդյունքում տեսնում ենք՝ ինչպես է մարդկությունը գալիս դեպի հաղթանակ Քրիստոսի Հարությունով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա տեր Պսակ Մկրտչյանը՝ մեկնաբանելով Մեծ պահքի այս կիրակիի խորհուրդը։ Անիրավ դատավորի կիրակիի հիմքում Քրիստոսի պատմած առակներից մեկն է անիրավ դատավորի մասին։

«Դատավոր, պետական պաշտոնյա, չինովնիկ և մի խեղճ կին, այրի, որը խնդիրներ ուներ հարևանի հետ, ու խնդիրը չէր լուծվում։ Կաշառակերությունը նրա համար սովորական երևույթ էր, Աստծուց չէր վախենում, խղճի մտոք երբևէ չէր առաջնորդվում, մարդկանցից չէր ամաչում»,- ասում է տեր Պսակը։ Նշում է՝ այս պատմությունը կարծես այսօրվա իրականության հետ աղերսներ ունի՝ ընտրովի արդարադատություն։

Կինն իր համառության շնորհիվ հասավ արդյունքի։

Հիսուս Քրիստոս առակը մեկնելիս հոգևորականը զուգահեռ է անցկացնում՝ եթե նույնիսկ անիրավ դատավորը տեղի տվեց կնոջ աղերսանքներին, համառությանը, ուրեմն բարի Աստված, որ սիրում է ձեզ, մի՞թե չի լսի ձեր աղոթքները։

Քահանայի խոսքով՝ այս կիրակիի խորհուրդն աղոթքի կարևորության, նշանակության և երբևէ չհուսահատվելու մասին է։

Կարո՞ղ են կանայք հաղորդություն ստանալ «հատուկ» օրերին․ հոգևորականը՝ Պահոց շրջանի մասին

Leave a comment