Լարսն ու Հայաստանի մի շարք ճանապարհներ փակ են կցորդով բեռնատարների համար

https://arm.sputniknews.ru/20260315/larsn-u-hajastani-mi-sharq-tshanaparhner-pak-en-kcvordvov-bernatarneri-hamar-99861567.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0f/99861383_37:0:1369:999_1920x0_80_0_0_2685dc3f483be10344e895fb698929de.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վերին լարս, լարս, ճանապարհ, հայաստան, մերկասառույց, ձյուն

վերին լարս, լարս, ճանապարհ, հայաստան, մերկասառույց, ձյուն

Բաժանորդագրվել

ՆԳՆ-ն վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Դիլիջանի ոլորանները, Ջուջևան-Ոսկեպար, Բերդ-Ճամբարակ, Լուսաշող-Լանջառ, Սարավան-«Զանգեր» և Գյումրի-Բավրա ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Շիրակի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Շարունակում են փակ մնալ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Սևան, Ճամբարակ քաղաքներում, Դիլիջանի ոլորաններում, Ջուջևան-Ոսկեպար, Բերդ-Ճամբարակ, «Մեղրու սար» և Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածներում տեղում է ձյուն։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար։

ՆԳՆ-ն վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Leave a comment