Վերին Լարսի ճանապարհը բացվել է թեթև մարդատար ավտոմեքենաների համար

21.01.26 | 13:57






Վերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը, որը փակ էր բոլոր տրանսպորտային միջոցների համար, բացվել է թեթև մարդատար ավտոմեքենաների համար։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը: «Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է թեթև մարդատար մեքենաների համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Leave a comment