Թրամփը հայ-ադրբեջանական գործընթացը ներառել է իր պաշտոնավարման 365 օրերի ընթացքում ձեռքբերված նվաճումների ցանկում

21.01.26 | 13:32






Ուղիղ մեկ տարի առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերադարձավ իշխանության՝ բարգավաճման վերականգնման, սահմանների անվտանգության ապահովման, Ամերիկայի հզորության ամրապնդման և ամերիկյան ժողովրդի շահերի գերակայության համոզիչ մանդատով։ Այս մասին ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։ «Ընդամենը 365 օրվա ընթացքում նախագահ Թրամփը հասել է իրապես լուրջ արդյունքների՝ իրականացնելով ժամանակակից պատմության մեջ նախագահության ամենահաջող առաջին տարին», – նշել են Սպիտակ տանը: Որպես թվով 143-րդ ձեռքբերում նշված է.

«Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվել է խաղաղության պայմանագիր»։

Leave a comment