Սուրեն Աղաջանյանը դուրս է եկել ըմբշամարտի Մ23 ԵԱ եզրափակիչ

Բաժանորդագրվել

Եզրափակիչում Աղաջանյանը կմրցի վրացի ըմբիշ Գեորգի Կոչալիձեի հետ:

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը (60 կգ) դուրս է եկել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնության եզրափակիչ:

Կիսաեզրափակիչում նա 9:1 հաշվով հաղթել է Դանիայի ներկայացուցիչ Բրայան Սանտյագոյին։

Հայ մարզիկը եզրափակիչում կմրցի վրացի ըմբիշ Գեորգի Կոչալիձեի հետ:

Քառորդ եզրափակիչի գոտեմարտերում պարտվել են Յուրիկ Հովեյանը (67 կգ) և Աշոտ Խաչատրյանը (72 կգ): Նրանք դեռ կարող են մրցել մեդալների համար, եթե նրանց մրցակիցները հաղթեն կիսաեզրափակիչներում:

Հնարավոր է` մեդալի համար պայքարեն նաև մյուս երկու հայ ըմբիշները ՝ Մարտիկ Պետրոսյանը (82 կգ) և Ռուբեն Գևորգյանը (97 կգ):

Հիշեցնենք` Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունն անցկացվում է սերբական Զրենյանին քաղաքում մարտի 9-15-ը։

Leave a comment