https://arm.sputniknews.ru/20260314/trampy-mi-sharq-erkrneri-drdum-e-razmanaver-ugharkel-hvormuzi-neghuc-99854954.html
Թրամփը մի շարք երկրների դրդում է ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց
Թրամփը մի շարք երկրների դրդում է ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց
Sputnik Արմենիա
ԱՄՆ առաջնորդն այս քայլի համար ունի իր բացատրությունը՝ նեղուցը պետք է բաց և անվտանգ պահել։ 14.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-14T20:11+0400
2026-03-14T20:11+0400
2026-03-14T20:11+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
դոնալդ թրամփ
հորմուզի նեղուց
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0e/99851972_7:0:846:472_1920x0_80_0_0_f9331e9bf44e4a2335153008d49470ef.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Truth Social» սոցիալական ցանցում հայտարարել է, որ մի շարք պետություններ մտադիր են ռազմական նավեր ուղարկել՝ Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունն ապահովելու համար։Թրամփի խոսքով՝ դա անհրաժեշտ է, որպեսզի այդ շրջանն այլևս Իրանի կողմից վտանգ չներկայացնի, և նեղուցը լինի բաց ու անվտանգ։ Սպիտակ տան ղեկավարը կրկին պնդել է, որ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի ռազմական ներուժի 100%-ը, և խոստացել է հարվածներ հասցնել առափնյա գծին՝ շարունակաբար ոչնչացնելով իրանական նավերը։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Թեհրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը կշարունակի փակ մնալ այն երկրների համար, որոնք միացել են Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հորմուզի նեղուցից դեպի արևելք մեծ թվով առևտրային նավեր են կուտակվել, այդ թվում՝ լցանավեր և բեռնատար նավեր։ Փաստացի նեղուցն անարգել անցնում են միայն Իրանի հետ կապված նավերը, իսկ մյուսները անցնելու փորձի ժամանակ ենթարկվում են ԻՀՊԿ-ի հարձակումներին։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0e/99851972_112:0:741:472_1920x0_80_0_0_02cb67fd86843dbaa274ce11eb13c33b.jpg.webp
ամն, իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ, հորմուզի նեղուց
ամն, իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ, հորմուզի նեղուց
ԱՄՆ առաջնորդն այս քայլի համար ունի իր բացատրությունը՝ նեղուցը պետք է բաց և անվտանգ պահել։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Truth Social» սոցիալական ցանցում հայտարարել է, որ մի շարք պետություններ մտադիր են ռազմական նավեր ուղարկել՝ Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունն ապահովելու համար։
«Շատ երկրներ, հատկապես նրանք, որոնք տուժել են Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակման հետևանքով, ԱՄՆ-ի հետ համատեղ ռազմական նավեր կուղարկեն նեղուցը բացելու և դրա անվտանգությունն ապահովելու համար»,- գրել է նա՝ նման քայլի կոչ անելով մասնավորապես Մեծ Բրիտանիային, Չինաստանին, Հարավային Կորեային, Ֆրանսիային և Ճապոնիային։
Թրամփի խոսքով՝ դա անհրաժեշտ է, որպեսզի այդ շրջանն այլևս Իրանի կողմից վտանգ չներկայացնի, և նեղուցը լինի բաց ու անվտանգ։ Սպիտակ տան ղեկավարը կրկին պնդել է, որ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի ռազմական ներուժի 100%-ը, և խոստացել է հարվածներ հասցնել առափնյա գծին՝ շարունակաբար ոչնչացնելով իրանական նավերը։