https://arm.sputniknews.ru/20260314/maskaterevan-trichqvov-hh-e-veradardzel-evs-46-qaghaqaci-agn-99850204.html
Մասկատ–Երևան թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 46 քաղաքացի. ԱԳՆ
Մասկատ–Երևան թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 46 քաղաքացի. ԱԳՆ
Sputnik Արմենիա
Ժամանողների թվում են եղել նաև Կատարից Սաուդյան Արաբիայով տեղափոխված ՀՀ 10 քաղաքացիները։ 14.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-14T17:42+0400
2026-03-14T17:42+0400
2026-03-14T17:42+0400
հայաստան
մասկատ
երևան
թռիչք
չվերթ
կատար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0e/90123783_0:0:1920:1080_1920x0_80_0_0_964601728ef512a745c9c7150a05e30b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Մասկատից (Օմանի մայրաքաղաք) Երևան ժամանած թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 46 քաղաքացի: Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Վնասվել է Դուբայի օդանավակայանը, որն օրական շուրջ 1000 չվերթ է սպասարկում, ինչպես նաև Աբու Դաբիի օդանավակայանը։ Չեղարկվել են հազարավոր չվերթեր, այդ թվում` Շարժայից, Դոհայից և այլ Մերձավոր Արևելքի տարբեր քաղաքներից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ։Հայաստանից Մերձավոր Արևելք չվերթեր իրականացնող մի քանի ավիաընկերություններ չեղարկել են մարտին նախատեսված թռիչքները։Ստեղծված իրավիճակի և տարանցիկ չվերթերի չեղարկման հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում Հայաստան վերադառնալ նաև ասիական մի շարք երկրներից, այդ թվում՝ Թաիլանդից, Վիետնամից, Մալդիվներից և այլն։
մասկատ
երևան
կատար
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0e/90123783_237:0:1677:1080_1920x0_80_0_0_bae7d9215458c34f6f4183f91e354155.jpg.webp
հայաստան, մասկատ, երևան, թռիչք, չվերթ, կատար
հայաստան, մասկատ, երևան, թռիչք, չվերթ, կատար
Ժամանողների թվում են եղել նաև Կատարից Սաուդյան Արաբիայով տեղափոխված ՀՀ 10 քաղաքացիները։
«Նրանց թվում էին Կատարից Սաուդյան Արաբիայով տեղափոխված ՀՀ 10 քաղաքացիները, որոնք Կատարում էին մնացել իրենց թռիչքների չեղարկման հետևանքով»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում:
Վնասվել է Դուբայի օդանավակայանը, որն օրական շուրջ 1000 չվերթ է սպասարկում, ինչպես նաև Աբու Դաբիի օդանավակայանը։ Չեղարկվել են հազարավոր չվերթեր, այդ թվում` Շարժայից, Դոհայից և այլ Մերձավոր Արևելքի տարբեր քաղաքներից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ։
Հայաստանից Մերձավոր Արևելք չվերթեր իրականացնող մի քանի ավիաընկերություններ չեղարկել են մարտին նախատեսված թռիչքները։
Ստեղծված իրավիճակի և տարանցիկ չվերթերի չեղարկման հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում Հայաստան վերադառնալ նաև ասիական մի շարք երկրներից, այդ թվում՝ Թաիլանդից, Վիետնամից, Մալդիվներից և այլն։