Հայ ըմբիշների հաղթանակներ են գրանցել Մ23 Եվրոպայի առաջնությունում

Բաժանորդագրվել

Հայ մարզիկներից մեկը դուրս է եկել կիսաեզրափակիչ, մյուսը` քառորդ եզրափակիչ։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը (60 կգ) անցել է Եվրոպայի Մ23 առաջնության կիսաեզրափակիչ։

Հայ մարզիկը հունահռոմեական ըմբշամարտի առաջնության քառորդ եզրափակիչում 10:8 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Օլիվիե Սկրպիկակին ։ Նա գործարկել է տուշե հնարքը։

Կիսաեզրափակչում Սուրեն Աղաջանյանի մրցակիցը կլինի Դանիան ներկայացնող Բրայան Սանտյագոն, որին Աղաջանյանը հաղթել էր 9:0 հաշվով այս տարի Էստոնիայում կայացած մրցաշարի ժամանակ։

Առաջնության մեկ այլ մենամարտում հունահռոմեական ոճի ըմբիշ Աշոտ Խաչատրյանը (72 կգ) հաղթել է Թուրքիան ներկայացնող Մուհամմեդ Գոչմենին։ Նա անցել է քառորդ եզրափակիչ։

Նրա հաջորդ մրցակիցը կլինի Ֆինլանդիան ներկայացնող Օլիվեր Պրադան։

Հիշեցնենք` Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը անցկացվում է սերբական Զրենյանին քաղաքում մարտի 9-ից 15-ը։

Մ23. Լևիկ Միքայելյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն

Leave a comment