Հյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ արձակել է ավելի քան 10 բալիստիկ հրթիռ


Հյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ արձակել է ավելի քան 10 չբացահայտված բալիստիկ հրթիռ՝ հայտնել է Հարավային Կորեայի Շտաբների պետերի միացյալ հրամանատարությունը։


Հայտարարության մեջ նշվում է, որ Հարավային Կորեան ուժեղացրել է դիտարկումն ու մարտական պատրաստականությունը՝ ի պատասխան ԿԺԴՀ-ի կողմից արկերի արձակման: Հրամանատարությունից նաև հայտնել են, որ հրթիռների մասին տեղեկատվություն են փոխանակում ԱՄՆ-ի և Ճապոնիայի հետ:


Ճապոնիայի պաշտպանության նախարարությունից ևս հայտնել են բալիստիկ հրթիռի արձակման մասին:

Leave a comment