ԱՄՆ–ն կտրուկ նվազեցրել է քաղաքացիությունից հրաժարվելու վճարը. ԶԼՄ

Բաժանորդագրվել

Հեռուստաալիքը ԱՄՆ քաղաքացիությունից հրաժարվող անձանց վերաբերյալ վիճակագրություն չի ներկայացրել:

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ԱՄՆ Պետդեպարտամենտը 80%-ով նվազեցրել է երկրի քաղաքացիությունից հրաժարվելու արժեքը՝ 2350 դոլարից դարձնելով 450 դոլար։ Այս մասին հայտնում է «Newsmax» հեռուստաալիքը։

Հեռուստաալիքը նշում է, որ թանկացումը տեղի էր ունեցել 2015 թվականին՝ հայտերի թվի աճի պատճառով, քանի որ արտերկրում ապրող ամերիկացիները չէին ցանկանում նոր կանոններով հաշվետու լինել ԱՄՆ հարկային մարմիններին և նախընտրում էին հրաժարվել քաղաքացիությունից:

Ամերիկյան քաղաքացիությունից հրաժարվելու համար վճարը սահմանվել էր 2010 թվականին։

ՀՀ կառավարությունը չի հրապարակում ԱՄՆ-ից արտաքսվածների թիվը

Leave a comment