Հայտնի է Իսլամ Մախաչևի հաջորդ մրցակիցը UFC-ում

UFC-ի կիսամիջին քաշային կարգում գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը հաջորդ մենամարտը կանցկացնի իռլանդացի Իան Հարիի հետ։ Այդ մասին սոցցանցերում հայտնել է հայտնի լրագրող Ռուբեն Կարտերը, գրում է Sport24-ը։

Մարտիկները կհանդիպեն մայիսի 30-ին Սաուդյան Արաբիայում կայանալիք UFC 329 մրցաշարում։

34-ամյա Իսլամ Մախաչևը խառը մենամարտերում ունի 28 հաղթանակ ու 1 պարտություն։ 28-ամյա Հարին տարել է 21 հաղթանակ ու կրել 1 պարտություն։

Leave a comment