https://arm.sputniknews.ru/20260314/rusakan-banaky-pataskhanel-e-kievin-brjanski-ev-dvonbasi-vra-hardzakumneri-hamar-99842723.html
Ռուսական բանակը պատասխանել է Կիևին Բրյանսկի և Դոնբասի վրա հարձակումների համար
Ռուսական բանակը պատասխանել է Կիևին Բրյանսկի և Դոնբասի վրա հարձակումների համար
Sputnik Արմենիա
Բոլոր նախանշված օբյեկտները խոցվել են։ 14.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-14T13:52+0400
2026-03-14T13:52+0400
2026-03-14T13:52+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
ուկրաինա
բրյանսկ
դոնբաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1c/41419497_0:0:1920:1080_1920x0_80_0_0_30b4ded4b492958f4c33a45b3046748e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ՌԴ զինվորականները զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, Ուկրաինայի զինված ուժերի համար օգտագործվող էներգետիկ օբյեկտներին, ռազմական օդանավակայաններին։Ինչպես հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից, սա պատասխան Է Ռուսաստանի քաղաքացիական օբյեկտների վրա Կիևի ահաբեկչական հարձակումներին: Բոլոր նախանշված օբյեկտները խոցվել են։ՌԴ ԶՈւ-ն մեկ օրում ոչնչացրել է ԱՄՆ-ի արտադրության «HIMARS» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի արձակման կայանք։Ավելի վաղ հաղորդվել էր, որ մարտի 10-ին ուկրաինական զինուժը 2 հարված է հասցրել։ Բրյանսկում միկրոէլեկտրոնիկայի գործարանին հասցված հարվածի հետևանքով զոհվել է 8 մարդ, ևս 8 բժիշկ մահացել Է Դոնբասի հիվանդանոցին հասցված հարվածի հետևանքով: Երկու հարված էլ հասցվել է «Թուրքական հոսք» և «Երկնագույն հոսք» խողովակաշարերի ենթակառուցվածքներին։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
բրյանսկ
դոնբաս
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1c/41419497_480:0:1920:1080_1920x0_80_0_0_7d3fcf946947771ef63af7bf2e750e2e.jpg.webp
ռուսաստան, ուկրաինա, բրյանսկ, դոնբաս
ռուսաստան, ուկրաինա, բրյանսկ, դոնբաս
Բոլոր նախանշված օբյեկտները խոցվել են։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ՌԴ զինվորականները զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, Ուկրաինայի զինված ուժերի համար օգտագործվող էներգետիկ օբյեկտներին, ռազմական օդանավակայաններին։
Ինչպես հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից, սա պատասխան Է Ռուսաստանի քաղաքացիական օբյեկտների վրա Կիևի ահաբեկչական հարձակումներին: Բոլոր նախանշված օբյեկտները խոցվել են։
ՌԴ ԶՈւ-ն մեկ օրում ոչնչացրել է ԱՄՆ-ի արտադրության «HIMARS» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի արձակման կայանք։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մարտի 10-ին ուկրաինական զինուժը 2 հարված է հասցրել։ Բրյանսկում միկրոէլեկտրոնիկայի գործարանին հասցված հարվածի հետևանքով զոհվել է 8 մարդ, ևս 8 բժիշկ մահացել Է Դոնբասի հիվանդանոցին հասցված հարվածի հետևանքով: Երկու հարված էլ հասցվել է «Թուրքական հոսք» և «Երկնագույն հոսք» խողովակաշարերի ենթակառուցվածքներին։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։