https://arm.sputniknews.ru/20260314/ukrainakan-atsnery-hardzakvel-en-kubani-kvovkas-navahangsti-vra-99841274.html
Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Կուբանի «Կովկաս» նավահանգստի վրա
Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Կուբանի «Կովկաս» նավահանգստի վրա
Sputnik Արմենիա
Տուժածները հոսպիտալացվել են։ 14.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-14T12:39+0400
2026-03-14T12:39+0400
2026-03-14T12:39+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
ուկրաինա
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0a/41884788_0:158:3077:1889_1920x0_80_0_0_d5b159dc3b0a97cff11badf77c6ebbec.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Կուբանի Տեմրյուկի շրջանի «Կովկաս» նավահանգստի վրա Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ–ների գրոհից 3 մարդ է տուժել, անօդաչուների բեկորները տեխնիկական նավ են վնասել։ Լուրը հայտնում է տարածաշրջանային օպերատիվ շտաբը:Նշվում է, որ մեկ այլ շրջանում՝ Սևերսկիում, ԱԹՍ–ի բեկորների պատճառով այրվել են Աֆիպսկի նավթավերամշակման գործարանի տեխնիկական կայանքները, նախնական տվյալներով` տուժածներ չկան: Տեղում աշխատում են հատուկ և արտակարգ ծառայությունները:Կուբանի օպերատիվ շտաբի տվյալներով՝ Աֆիպսկի նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհը մարվել է։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0a/41884788_174:0:2903:2047_1920x0_80_0_0_29b219b2de489896d059e925b539eed3.jpg.webp
ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս)
ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս)
Տուժածները հոսպիտալացվել են։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Կուբանի Տեմրյուկի շրջանի «Կովկաս» նավահանգստի վրա Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ–ների գրոհից 3 մարդ է տուժել, անօդաչուների բեկորները տեխնիկական նավ են վնասել։ Լուրը հայտնում է տարածաշրջանային օպերատիվ շտաբը:
Նշվում է, որ մեկ այլ շրջանում՝ Սևերսկիում, ԱԹՍ–ի բեկորների պատճառով այրվել են Աֆիպսկի նավթավերամշակման գործարանի տեխնիկական կայանքները, նախնական տվյալներով` տուժածներ չկան: Տեղում աշխատում են հատուկ և արտակարգ ծառայությունները:
Կուբանի օպերատիվ շտաբի տվյալներով՝ Աֆիպսկի նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհը մարվել է։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։