10 միլիոն դոլար պարգևատրում՝ Իրանի նոր այաթոլլայի մասին տեղեկատվության համար․ ԱՄՆ Պետդեպարտամենտի առաջարկը

Քաղաքականություն

14.03.2026 | 11:33

Միացյալ Նահանգները մինչև 10 միլիոն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի ռազմական և հետախուզական բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նոր գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեիի մասին տեղեկատվության համար․ գրում է Reuters-ը։

Պարգևատրման թիրախը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ կապված 10 պաշտոնյաներ են, ըստ Պետդեպարտամենտի կայքի։

Խամենեին գլխավորում է ԱՄՆ-ի կողմից հետաքրքրության առարկա դարձած իրանցի առաջնորդների ցանկը։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի

Leave a comment