https://arm.sputniknews.ru/20260314/samvel-karapetjany-tnajin-kalanqi-tak-kmna-evs-1-amis–99830378.html
Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ կմնա ևս 1 ամիս
Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ կմնա ևս 1 ամիս
Sputnik Արմենիա
Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցի քննարկումը տևել է շուրջ 10 ժամ։ 14.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-14T00:38+0400
2026-03-14T00:38+0400
2026-03-14T00:38+0400
սամվել կարապետյան
տնային կալանք
«տաշիր» ընկերությունների խումբ
գործարար
դատարան
դատ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/14/33469676_0:164:1600:1065_1920x0_80_0_0_7271089c2179d958a8323c062ca00c04.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Հակակոռուպցիոն դատարանը որոշեց ևս 1 ամսով երկարաձգել գործարար, բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը։ Նման որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Ստեփանյանը։ Նշենք, որ նիստը մեկնարկել է մարտի 13–ի 12։00-ից, դրանից 7 ժամ անց մոտ 1 ժամով ընդմիջվել ու վերսկսվել ժամը 20։00-ին։ Վճիռը հրապարակվեց 12,5 ժամ հետո։ Ավելի վաղ Armlur-ը հայտնել էր, որ քննչական խմբի ղեկավար Սպարտակ Պողոսյանը արդեն միջնորդություն է ներկայացրել Կարապետյանի կալանքը ևս 1 ամսով երկարաձգելու համար։Հիշեցնենք` 2025–ի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/14/33469676_134:0:1554:1065_1920x0_80_0_0_160cc6e9a33f78a1052af235be5f883a.jpg.webp
սամվել կարապետյան, տնային կալանք, «տաշիր» ընկերությունների խումբ, գործարար, դատարան, դատ
սամվել կարապետյան, տնային կալանք, «տաշիր» ընկերությունների խումբ, գործարար, դատարան, դատ
Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցի քննարկումը տևել է շուրջ 10 ժամ։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Հակակոռուպցիոն դատարանը որոշեց ևս 1 ամսով երկարաձգել գործարար, բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը։ Նման որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Ստեփանյանը։
Նշենք, որ նիստը մեկնարկել է մարտի 13–ի 12։00-ից, դրանից 7 ժամ անց մոտ 1 ժամով ընդմիջվել ու վերսկսվել ժամը 20։00-ին։ Վճիռը հրապարակվեց 12,5 ժամ հետո։
Ավելի վաղ Armlur-ը հայտնել էր, որ քննչական խմբի ղեկավար Սպարտակ Պողոսյանը արդեն միջնորդություն է ներկայացրել Կարապետյանի կալանքը ևս 1 ամսով երկարաձգելու համար։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։