Հաջորդ շաբաթ ավելի հզոր հարված կհասցնենք Իրանին․ Թրամփ

Հասարակություն

Հաջորդ շաբաթ ավելի հզոր հարված կհասցնենք Իրանին․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտությունը երկար չի տևի։ Այդ մասին նա ասել է Fox News ռադիոկայանին տված հարցազրույցում։

 

Թրամփը, անդրադառնալով ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող հարվածներին, նշել է, որ պատերազմը կավարտվի այն ժամանակ, երբ «զգա դա ներսից»։

 

Թրամփը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն լուրջ վնաս է հասցրել Իրանի ռազմական կարողություններին և մտադիր է շարունակել հարվածները։ «Հաջորդ շաբաթ ավելի հզոր հարված կհասցնենք»,- ասել է նա։

 

ԱՄՆ նախագահը պնդել է, որ ոչնչացվել են Իրանի նավատորմը, հրթիռային համակարգերը, ռադարները և միջուկային ենթակառուցվածքների մի մասը՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը կարող էր շատ ավելի կոշտ հարվածներ հասցնել, սակայն դա չի արել։

 

Թրամփը նաև անդրադարձել է Իրանի նախկին գերագույն առաջնորդի որդուն՝ Մոջթաբա Խամենեիին՝ նշելով, որ ըստ իր տեղեկությունների՝ նա ողջ է, սակայն՝ վիրավոր։

 

Բացի այդ, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է «որոշ չափով աջակցել» Իրանին։

 

Թրամփը նաև քննադատել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի սահմանային քաղաքականությունը՝ պնդելով, որ ԱՄՆ-ում կարող են լինել ավելի քան 1700 իրանական «քնած բջիջներ»։

Leave a comment