Աղավնաձոր բնակավայրում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Հասարակություն

13.03.2026 | 22:47

Մարտի 13-ին՝ ժամը 17։23-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնաձոր բնակավայրի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՆԳՆ Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «BMW» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները։ «BMW» մակնիշի ավտոմեքենայի երկու ուղևոր տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «BMW» մակնիշի ավտոմեքենայի մյուս ուղևորին մոտեցրել շտապօգնության մեքենային։

Leave a comment