Հանրության 70%-ը դեմ է ՔՊ-ին, Սամվել Կարապետյանի նկարի դեմ պայքարում էլ են պարտվում

Հանրության 70%-ը դեմ է ՔՊ-ին, Սամվել Կարապետյանի նկարի դեմ պայքարում էլ են պարտվում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Մեր հասարակությունը մեծ փոփոխության կարիք ունի, անգամ իրենց հարցումներով իրենք ընդամենը հասարակության 24 տոկոսի աջակցությունն են վայելում, 70-75 տոկոսը դեմ է ՔՊ-ին։ Նրանք պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարին էլ են պարտվում։ Եթե հնարավորություն տրվի Սամվել Կարապետյանին խոսել, դա շատ կարևոր փոփոխություն կլինի է։ Դուք պատկերացնո՞ւմ եք մարդը գնում է ընտրության, իր հիմնական մրցակցի նկատմամբ բոլոր սահմանափակումները կիրառում է, բայց էլի չի կարողանում հաղթել»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

—00—ԼԱ

Leave a comment