«Հայկազուն սրբազանին հարցաքննության էին կանչել՝ արդեն մեղադրյալի կարգավիճակում»․ Մարինե Ֆարմանյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Լրացուցիչ հարցաքննություններ են ընթանում, իմ վստահորդի հետ կապված կարող եմ հայտնել, որ լրացուցիչ հարցաքննության էին կանչել արդեն մեղադրյալի կարգավիճակում»,- այս մասին Քննչական կոմիտեի բակում լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայկազուն սրբազանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը։

«Երևի ներքին տեղեկություն ունեն, որ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը բավական արդյունավետ է անցել։ Ես, իհարկե, տեղյակ չեմ՝ ինչ է կատարվել այնտեղ, բայց այս ջղաձգումներից կարելի է ենթադրել, որ որոշումներ են կայացվել կամ կարևոր քննարկումներ են տեղի ունեցել, որոնք այս իշխանության ցանկությունների շրջանակում չեն տեղավորվել»,- ընդգծել է փաստաբանը։

Leave a comment