https://arm.sputniknews.ru/20260313/mijamtum-en-qaghaqakan-prvocesin-vardevanjany-samvel-karapetjani-kalanqi-erkaradzgman-masin-99826625.html
Միջամտում են քաղաքական պրոցեսին․ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման մասին
Միջամտում են քաղաքական պրոցեսին․ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման մասին
Sputnik Արմենիա
Նշենք, որ այժմ դատարանում քննվում է Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգելու հարցը։ 13.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-13T19:50+0400
2026-03-13T19:50+0400
2026-03-13T19:50+0400
արամ վարդևանյան
սամվել կարապետյան
դատ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/02/41581042_0:0:1600:901_1920x0_80_0_0_882a338520e6c874b1d9e54f5e33c772.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Գործարար, բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքը 1 ամսով երկարաձգելու միջնորդությունն ուղիղ միջամտություն է քաղաքական գործընթացներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։Նշենք, որ նիստը մեկնարկել է 12։00-ից, այժմ ընդմիջում է հայտարարվել, կշարունակվի 20։00-ից։ Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կարապետյանի՝ որպես խափանման միջոց տնային կալանքը երկարաձգելու հարցը։Նրա խոսքով՝ հիմքերը և հիմնավորումները նույն են, երբ ներկայացվում էր կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։ Շեշտեց՝ նույն բառերն են, ուղղակի վերջում օգտագործվում է «տնային կալանք» բառը։Վարդևանյանն ընդգծեց՝ սա ասում է, որպեսզի հանրությունը պատկերացնի՝ 7 ամիս տևած կալանքը և 2 ամիս տևած տնային կալանքը անհրաժեշտ ոչ մի հիմնավորում չունեն։ Ըստ փաստաբանի՝ նման ինտենսիվության խափնանման միջոց չի կարող կիրառվել իրավաչափության սահմաններում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/02/41581042_109:0:1533:1068_1920x0_80_0_0_c4af4a9943cfbb9faa6b5b2552cb2dde.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արամ վարդևանյան, սամվել կարապետյան, դատ
արամ վարդևանյան, սամվել կարապետյան, դատ
Բաժանորդագրվել
Նշենք, որ այժմ դատարանում քննվում է Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգելու հարցը։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Գործարար, բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքը 1 ամսով երկարաձգելու միջնորդությունն ուղիղ միջամտություն է քաղաքական գործընթացներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։
Նշենք, որ նիստը մեկնարկել է 12։00-ից, այժմ ընդմիջում է հայտարարվել, կշարունակվի 20։00-ից։ Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կարապետյանի՝ որպես խափանման միջոց տնային կալանքը երկարաձգելու հարցը։
«Ակնհայտ է, որ այս քրեական վարույթը պետք է կարճվի, քանի որ այն պրիմիտիվ քաղաքական հետապնդում չէ։ Այս միջնորդությունը վերաբերում է ՀՀ-ում քաղաքական գործընթացներին։ Այն ժամկետը, որով միջնորդվում է երկարաձգել միջնորդությունը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին։ Միջնորդել են 1 ամսով երկարաձգել տնային կալանքը»,- նշեց Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ հիմքերը և հիմնավորումները նույն են, երբ ներկայացվում էր կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։ Շեշտեց՝ նույն բառերն են, ուղղակի վերջում օգտագործվում է «տնային կալանք» բառը։
Վարդևանյանն ընդգծեց՝ սա ասում է, որպեսզի հանրությունը պատկերացնի՝ 7 ամիս տևած կալանքը և 2 ամիս տևած տնային կալանքը անհրաժեշտ ոչ մի հիմնավորում չունեն։ Ըստ փաստաբանի՝ նման ինտենսիվության խափնանման միջոց չի կարող կիրառվել իրավաչափության սահմաններում։