https://arm.sputniknews.ru/20260313/geragujn-hvogevvor-khvorhrdi-andamneric-4in-kanchel-en-qk-srbazannery-cucmunq-chen-tvel-99821204.html
Գերագույն հոգևոր խորհրդի անդամներից 4–ին կանչել են ՔԿ․ սրբազանները ցուցմունք չեն տվել
Գերագույն հոգևոր խորհրդի անդամներից 4–ին կանչել են ՔԿ․ սրբազանները ցուցմունք չեն տվել
Sputnik Արմենիա
Սրբազանների փաստաբանները վստահ են՝ այս ամենը միտված է Գերագույն հոգևոր խորհրդի նիստը խաթարելուն։ 13.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-13T18:47+0400
2026-03-13T18:47+0400
2026-03-13T18:47+0400
հհ քննչական կոմիտե
հարցաքննություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:104:1001:667_1920x0_80_0_0_d508babac62c945c4656d79762199845.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Գուգարքի և Սյունիքի թեմերի առաջնորդները՝ եպիսկոպոսներ Հովնան սրբազան Հակոբյանը և Մակար սրբազան Հակոբյանը, ինչպես նաև Մայր աթոռի միաբան Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը և Մայր աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը հրատապ կարգով կանչվել են ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության։Նշենք, որ հունվարի 31-ին 6 եպիսկոպոսի մեղադրանք է առաջադրվել դատական ակտին խոչընդոտելու հանցակազմով։ Խոսքը Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի (նախկինում Գևորգ եպիսկոպոս Սարոյան) գործի մասին է։ Դատարանը որոշել է պաշտոնից ազատելու մասին կաթողիկոսի հայրապետական տնօրինությունն անվավեր է ճանաչել, ուստի նաև վերականգնել Սարոյանին իր պաշտոնում։«Հարցաքննության եմ հրավիրվել վկայի կարգավիճակով»,- ՔԿ շենքի մոտ լրագրողներին հայտնեց Սյունյաց թեմի առաջնորդ տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը։Նա ընդգծեց, որ երևի Արման Սարոյանի հետ կապված գործի շրջանակում են իրեն կանչել։ Սրբազանը հիշեցրեց, որ շատ բան չի կարող ասել, քանի որ բոլոր հոգևորականներից միայն իր նկատամամբ կա խոսքի արգելք։Մակար սրբազանի փաստաբան Արմինե Ֆանյանը լրագրողներին ասաց, որ ցուցմունք տալուց հրաժարվել են, բայց վստահեցրեց, որ հնչած հարցադրումը որևէ հրատապություն չուներ։ Շեշտեց՝ հարցը չի կարող նշել, քանի որ որպես նախաքննական գաղտնիք իրավունք չունի բարձրաձայնելու։«Հարցի հրատապությունը զրո էր։ Մեր վստահորդների հետ կապ էին հաստատել ու ասել, թե պետք է ժամը 11։00-ին ՔԿ ներկայանան, մենք ենք խնդրել ժամը հետաձգել՝ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով։ Բացի այդ, Գերագույն հոգևոր խորհրդի նիստ էր ու սրբազաններին էլ ժամը հարմար չէր։ Դրանից հետո որոշեցին վկայի դատավարական կարգավիճակով ծանուցագրեր ուղարկել հեռախոսներին, ինչը պատշաճ չի արվել, քանի որ նախապես պետք է արվի»,- ասաց Ֆանյանը։Փաստաբանը վստահ է՝ այս ամենը միտված է Գերագույն հոգևոր խորհրդի նիստը խաթարելուն, ինչի մասին վկայում է նաև մարտի 12-ին խորհրդի աշխարհիկ անդամներին հարցաքննության կանչելու հանգամանքը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:0:889:667_1920x0_80_0_0_81ac8bdacacb31b6377ae9eb8713657c.jpg.webp
հհ քննչական կոմիտե, հարցաքննություն
հհ քննչական կոմիտե, հարցաքննություն
Սրբազանների փաստաբանները վստահ են՝ այս ամենը միտված է Գերագույն հոգևոր խորհրդի նիստը խաթարելուն։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Գուգարքի և Սյունիքի թեմերի առաջնորդները՝ եպիսկոպոսներ Հովնան սրբազան Հակոբյանը և Մակար սրբազան Հակոբյանը, ինչպես նաև Մայր աթոռի միաբան Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը և Մայր աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը հրատապ կարգով կանչվել են ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության։
Նշենք, որ հունվարի 31-ին 6 եպիսկոպոսի մեղադրանք է առաջադրվել դատական ակտին խոչընդոտելու հանցակազմով։ Խոսքը Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի (նախկինում Գևորգ եպիսկոպոս Սարոյան) գործի մասին է։ Դատարանը որոշել է պաշտոնից ազատելու մասին կաթողիկոսի հայրապետական տնօրինությունն անվավեր է ճանաչել, ուստի նաև վերականգնել Սարոյանին իր պաշտոնում։
«Հարցաքննության եմ հրավիրվել վկայի կարգավիճակով»,- ՔԿ շենքի մոտ լրագրողներին հայտնեց Սյունյաց թեմի առաջնորդ տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը։
Նա ընդգծեց, որ երևի Արման Սարոյանի հետ կապված գործի շրջանակում են իրեն կանչել։ Սրբազանը հիշեցրեց, որ շատ բան չի կարող ասել, քանի որ բոլոր հոգևորականներից միայն իր նկատամամբ կա խոսքի արգելք։
Մակար սրբազանի փաստաբան Արմինե Ֆանյանը լրագրողներին ասաց, որ ցուցմունք տալուց հրաժարվել են, բայց վստահեցրեց, որ հնչած հարցադրումը որևէ հրատապություն չուներ։ Շեշտեց՝ հարցը չի կարող նշել, քանի որ որպես նախաքննական գաղտնիք իրավունք չունի բարձրաձայնելու։
«Հարցի հրատապությունը զրո էր։ Մեր վստահորդների հետ կապ էին հաստատել ու ասել, թե պետք է ժամը 11։00-ին ՔԿ ներկայանան, մենք ենք խնդրել ժամը հետաձգել՝ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով։ Բացի այդ, Գերագույն հոգևոր խորհրդի նիստ էր ու սրբազաններին էլ ժամը հարմար չէր։ Դրանից հետո որոշեցին վկայի դատավարական կարգավիճակով ծանուցագրեր ուղարկել հեռախոսներին, ինչը պատշաճ չի արվել, քանի որ նախապես պետք է արվի»,- ասաց Ֆանյանը։
Փաստաբանը վստահ է՝ այս ամենը միտված է Գերագույն հոգևոր խորհրդի նիստը խաթարելուն, ինչի մասին վկայում է նաև մարտի 12-ին խորհրդի աշխարհիկ անդամներին հարցաքննության կանչելու հանգամանքը։