ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
Այո՛, աջակցում եմ Սամվել Կարապետյանին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։
«Այսօր հարցազրույց տալու տրամադրվածություն չունեմ։ Մի օր կխոսեմ»։
Կարապետյանը չանդրադարձավ լրագրողի այն հարցին, թե ինչ է խոսել Նիկոլ Փաշինյանի հետ 2018 թվականին, երբ գնացել է կալանավայր։
Լրագրողի այն հարցին, թե շփումներ ունի՞ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, Կարապետյանը պատասխանեց․
«Այո, շփումներ ունեմ»։
Մանրամասները՝ տեսանյութում։
—00—ՄԱ