Հունաստանը Իրանում իր դեսպանատունը տեղափոխել է Ադրբեջան՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
Այս մասին հայտնել է ERT հեռուստաալիքը՝ հղում անելով Հունաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակին։
«Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը որոշել է Հունաստանի դեսպանատունը Թեհրանից տեղափոխել Բաքու», – հաղորդել է հեռուստաալիքը։
Հունական կողմը, ըստ տեղեկությունների, այս քայլի պատճառ է նշել Թեհրանում տիրող վտանգավոր իրավիճակը։ Սակայն ERT-ն հաղորդել է, որ Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հայրենակիցներից որևէ խնդրանք չի ստացել Իրանից տարհանման վերաբերյալ։