Իրանի հարցում ԱՄՆ-ի շահերը հակասում են Թուրքիայի շահերին. Տիխանսկի

https://arm.sputniknews.ru/20260313/irani-harcum-amn-i-shahery-hakasum-en-turqiaji-shaherin-tikhanski-99811138.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0d/99808212_187:0:1478:968_1920x0_80_0_0_78574a09948878e245d815d5fc474f25.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, թուրքիա, քուրդ, պատերազմ, մերձավոր արևելք, տեսակամուրջ

իրանի իսլամական հանրապետություն, ամն, թուրքիա, քուրդ, պատերազմ, մերձավոր արևելք, տեսակամուրջ

Բաժանորդագրվել

Իրանի դեմ քրդերին օգտագործելու փորձը որևէ կերպ չի համապատասխանում Անկարայի ծրագրերին:

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Իրանի հարցում ԱՄՆ-ի շահերը հակասում են Թուրքիայի շահերին։ Այս մասին Sputnik Արմենիայի հարթակում անցկացված «Կհաջողվի՞ արդյոք Թրամփին Թուրքիային ներքաշել Իրանի հետ հակամարտության մեջ» թեմայով Մինսկ-Երևան տեսակամրջի ժամանակ հայտարարեց ռազմական փորձագետ Ալեքսանդր Տիխանսկին։

«Ես նկատի ունեմ քրդական հարցը, հատկապես այն բանից հետո, երբ Թրամփը հասավ նրան, որ զանգահարեց Իրաքյան Քուրդիստանի քրդական ցեղերի առաջնորդներին»,-ասաց Տիխանսկին:

Ընդ որում, նրա խոսքով, քրդական Բարզանի և Թալաբանի կլանները մերժել են ԱՄՆ-ի առաջարկը՝ նշելով, որ իրենց «շատ անգամ են լքել»։

Փորձագետի խոսքով՝ քրդերին զինելու Վաշինգտոնի պատրաստակամությունն ուղղակիորեն հակասում է Թուրքիայի շահերին, որի համար քրդական հարցը թիվ մեկ խնդիրն է թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական օրակարգում։

«Նույնիսկ երբ դեկտեմբեր-հունվար ամիսներին Իրաքյան Քուրդիստանում նախապատրաստում էին այսպես ասած գրոհայինների՝ Իրանում բողոքի ցույցերին մասնակցելու և զինված գործողությունների անցնելու համար, իսկ խոսքը շուրջ 13 հազար մարդու մասին է, թուրքական հատուկ ծառայությունները նրանց պարզապես մատնեցին Թեհրանին։ Դա անփոխարինելի օգնություն էր Իրանի համար»,-նշեց Տիխանսկին։

Ավելին, Թուրքիան դերակատարում է ունեցել այդ բողոքի ցույցերի մարման գործում, այդ թվում՝ օգնել է ԻՀՊԿ-ին խափանել Starlink-ի օգտագործումը և կանխել Քուրդիստանից զենքի մատակարարումները։

Այսօր, փորձագետի կարծիքով, Թուրքիան հնարավորություն ունի «գրգռելու» իրանական Քուրդիստանը։ Այս առումով տեղի ընդդիմադիր առաջնորդները համաձայնել են ԱՄՆ-ի առաջարկին, սակայն Տիխանսկին կասկածամտորեն է վերաբերվում նրանց հնարավորություններին։

«Ինչ-որ ուժերի իրենց կողմը քաշելու փորձերը չեն դադարելու։ ԱՄՆ փոխնախագահի Բաքու կատարած այցից և Ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի ստորագրումից հետո, ինձ թվում է, Ադրբեջանի էլիտան իրեն ինչ-որ տարածաշրջանայաին առաջնորդ է պատկերացնում, որն ազդեցությունն ընդլայնելու և այդ «Թրամփի մեծ ուղու» հետ կապված հարցերը լուծելու հնարավորություններ ունի»,-նշեց Տիխանսկին։

Նա նաև ուշադրություն հրավիրեց Բաքվի և Թել Ավիվի սերտ կապերի վրա՝ հիշեցնելով 2025 թ.-ին Իրանի դեմ 12-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական տարածքից իսրայելական հետախուզական ԱԹՍ-ների թռիչքների մասին հաղորդումները։ Վերջերս էլ տեղեկություններ տարածվեցին, որ Ադրբեջանն Իրանի և Հայաստանի հետ սահմանին կենտրոնացրել է զորքերի 40%-ը։ Ուստի Բաքվի կողմից որոշակի գործողություններ չեն բացառվում, հատկապես Նախիջևանում տեղի ունեցած (ամենայն հավանականությամբ՝ իսրայելական) սադրանքի ֆոնին։

«Նախիջևանի այդ սադրանքը առիթ է տալիս իբր «պաշտպանել հայրենակիցներին» և Պարսից ծոցի պատերազմի դրոշի ներքո զբաղեցնել Սյունիքի միջանցքը։ Ես չեմ ասում, թե այդպես կլինի… Ադրբեջանն իբր մասնակցում է հումանիտար օգնությանը, զգուշավոր բառեր է ասում, բայց Ալիևի կտրուկ պատասխանը հիմքեր է տալիս ենթադրելու, որ Սյունիքում կարող է լինել հերթական թեժ կետը»,-ասաց Տիխանսկին։

Քաղաքագետ Ալեքսանդր Շատկոն իր հերթին նույնպես նշեց, որ ԱՄՆ-ն կցանկանար Թուրքիային ներքաշել պատերազմի մեջ։ Նրանք կարող են Թուրքիային առաջարկել նավթի իր բաժինը ստանալ։ Սակայն բոլոր կողմերից «հրդեհը» որևէ ինքնիշխան երկրի որևէ առաջնորդի ձեռնտու չէ։

«Դա նշանակում է փախստականներ, նրանց հետ էլ՝ ահաբեկչություն, բանդիտիզմ, քրեական տարրեր և այլն։ Այս ամենին պետք է դիմակայել»,-ասաց Շատկոն։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը կուզեր մասնատել տարածաշրջանը, մասնավորապես՝ Իրանը վերածել փոքր պետությունների՝ դրանց վրա տարածելով իր ազդեցությունը։ Հետո կգան ամերիկյան ընկերությունները և կսկսեն նավթ արդյունահանել։

Leave a comment