ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
Պլան B էլ, C էլ, D էլ ունենք, եթե թույլ չտան մասնակցել ընտրություններին, բայց չենք ասի հիմա։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
Նշենք, որ այս պահին հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել են Հակակոռուպցիոն դատարանի մոտ, որտեղ րոպեներ անց կմեկնարկի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքի փոփոխության հարցով դատական նիստը։
Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք մինչև ընտրությունները փողոցային պայքարի դուրս գան, Ղազինյանը նշեց, որ այսօրվա ակցիաները իրավապահ մարմիններին զգոնության կոչ է․ «Մենք պատրաստ ենք բոլոր սցենարներին»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ՅՄ