Մահացել է «Էլեկտրոնիկի արկածները» ֆիլմի դերասանը. ԶԼՄ-ներ

Բաժանորդագրվել

Դերասանը նկարահանվել է նաև «Դպրոց», «Ես Խորտիցան եմ», «Ողջ բռնել» և այլ ֆիլմերում։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. 62 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Էլեկտրոնիկի արկածները» ֆիլմից հայտնի խորհրդային դերասան Վասիլի Սկրոմնին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի՝ հղում անելով «Одесская жизнь» պարբերականին։

Դերասանի մահվան պատճառը եղել է ուռուցքային հիվանդությունը։

«Օդեսայում հրաժեշտ են տվել միլիոնավոր մարդկանց սրտերը գրաված դերասանին։ Վասիլի Սկրոմնին հանդիսատեսի հիշողության մեջ հավերժ կմնա որպես Մակար Գուսև»,-ասված է հաղորդագրության մեջ։

Սկրոմնիին մեծագույն ճանաչում է բերել Մակար Գուսևի դերը «Էլեկտրոնիկի արկածները» ֆիլմում։ Դերասանը նկարահանվել է նաև «Դպրոց», «Ես Խորտիցան եմ», «Երրորդ չափում», «Ողջ բռնել» և «Կոմբատներ» ֆիլմերում։

Դրանից հետո Վասիլի Սկրոմնին դարձել է նավաստի, ծառայել է առևտրային նավատորմում։

«Էլեկտրոնիկի արկածները» մանկական երաժշտական ֆիլմը 1979 թվականին Օդեսայի կինոստուդիայում նկարահանել է ռեժիսոր Կոնստանտին Բրոմբերգը՝ Եվգենի Վելտիստովի երեք ֆանտաստիկ վիպակների մոտիվներով։ Ֆիլմի երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Եվգենի Կռիլատովը։ Պրեմիերան կայացել է 1980 թվականի մարտի 23-ին։

Leave a comment